«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Շարժում սկսելու և հաղթանակ գրանցելու համար պետք չէ նստել ու սպասել կատարյալ ռազմավարության

Շարժում սկսելու և հաղթանակ գրանցելու համար պետք չէ նստել  ու սպասել կատարյալ ռազմավարության
31.03.2024 | 14:48

Յուրաքանչյուր նոր գործընթացից առաջ հեշտ բաները շատ դժվար են թվում, իսկ ընթացքում դժվարները սկսում են թվալ հեշտ:

Շարժման իմպուլս

Եթե 300 կմ/ժամ արագությամբ սլացող , հազարավոր ձիաուժի հասնող գնացքաքարշի առջև քարե պատ շարենք, վերջինս շատ հեշտությամբ կքանդի և կանցնի այն: Բայց երբ գնացքը տեղում կանգնած է, չնչին դիմադրությունն անգամ կարող է խանգարել դրան տեղից շարժվել: Նույնիսկ փոքր խոչընդոտը բավարար է շարժումը կասեցնելու համար:

Շատ դժվար է բաժանվել հին սովորություններից, գործելաոճից: Նոր գործունեություն սկսելը դժվար է, թեկուզ նրանով, որ այն պարուրված է անորոշությամբ, և առկա են մի շարք խոչընդոտներ: Բայց մենք գիտենք, որ հաղթանակի հասնելու համար պետք է գործել, իսկ ամենկարևորը այդ նոր շարժմանը անմիջապես իմպուլս հաղորդելն է: Մեզ երբեք չի հաջողվի հեռացնել ճանպարհից բոլոր խոչընդոտնորը և անբարենպաստ հանգամանքները, խնդիրներ միշտ ծագելու են: Մի ողջ համակարգ կարող է գործել մեր դեմ: Բայց մենք կկարողանանք հաղթահարել դրանք, եթե հասցնենք շարժման իմպուլս ձևավորել: Դա խնդիրներն ու բարդ իրավիճակները հաղթահարելու միակ խելամիտ եղանակն է: Հենց որ արագություն հավաքենք, խնդիրներն արդեն մեզ չեն կարողանա կանգնեցնել:

Խոսենք շարժման իմպուլսի ձևավորման ձախողումների մասին:

Գոյություն ունի շարժման իմպուլսի ձևավորման չորս խոչընդոտ-թակարդ.

Ա. «Կփորձենք»

Բ. «Շարժումը կսկսենք ուժերի կիսով չափ, հետո կավելացնենք»

Գ. «Կաշխատենք` կենտրոնանալով վերջնարդյունքի վրա»

Դ. «Կմտածենք` կենտրոնանալով սկզբում ճիշտ ռազմավարություն ընտրելու վրա»

Ե. «Կփորձեմ (ենք)»

Երբ ասում ենք, որ ուզում ենք փորձել որևէ բան անել, ամենից հաճախ այդպես էլ ոչինչ չենք անում: Տպավորություն է ստեղծվում, որ մենք գիտակցաբար սպասում ենք, որ որևէ բան խանգարի անել այն` ինչ որոշել ենք: «Նա, ով գործում է, սպասում է հաջողության: Նա, ով փորձում է, սպասում է, որ իրեն որևէ բան կխանգարի»:

«Շարժումը կսկսենք ուժերի կիսով չափ, հետո կավելացնենք»:

Կանգնած ավտոմեքենան հրելով տեղից շարժելը շատ դժվար է: Սկզբում այն շարժելու համար մեծ ուժ է պահանջվում, բայց երբ այն սկսում է շարժվել, շատ ավելի քիչ ջանք է պահանջվում այն ընթացքի մեջ պահելու կամ արագացնելու համար: Պատկերացրեք՝ եթե աննշան ջանք գործադրենք, չենք կարողանա մեքենան տեղից շարժել, հետևաբար շարժում չենք կարողանա ապահովել, ինչպես նաև՝ իմպուլս: Այսպիսով` «Կես ջանքը ոչ թե կես արդյունք է տալիս, այլ` զրոյական»:

«Կաշխատենք` կենտրոնանալով վերջնարդյունքի վրա»:

Կարևորը շարժման իմպուլս ձևավորելն է, ոչ թէ արդյունքի ձգտելը:

Ցանկացած նախաձեռնության սկզբում անհրաժեշտ է ողջ ուժով գործի անցնել` դրա հետ մեկտեղ չափազանցված ակնկալիքներ չսահմանելով: Սկզբնական փուլում արդյունքն այդքան կարևոր չէ: Արագ արդյունքը կբերի ապակողմնորոշման: Հաջողությունը պետք է կախված լինի ոչ թե հանգամանքներից, այլ ձևավորված շարժման իմպուլսից: Արդյունքերի վրա կենտրոնացած սուբյեկտը երբեք լիարժեք չի օգտագործում իր հնարավորությունները: Արդյունքին միտված աշխատանքն առանձնահատուկ խնդրահարույց է, երբ անգործ նստած սպասում ենք հեշտ եղանակով հաջողության հասնելու հնարավորությանը: Արդյունքների հետևից վազող սուբյեկտները վստահ են, որ իրենք հանճարեղ են, բայց չեն գիտակցում շարժման իմպուլսի կարևորությունը:

«Երբ սկսվում է շարժումը, միշտ գտնվում են նոր ուղիներ ու միջոցներ, որոնք մինչ այդ տեսանելի չէին»: Շարժումն ինքնաբերաբար հանգեցնում է արդյունքի: Ամենակարևորը` սկսել գործել: Ով սկսել է շարժվել, ավելի հեշտությամբ կշարունակի շարժումը, քան կանգ կառնի, քանի որ շարժման իմպուլսը առաջ կմղի:

«Կմտածենք` կենտրոնանալով սկզբում ճիշտ ռազմավարություն ընտրելու վրա»:

Կատարյալ ռազմավարություն մի փնտրեք: Շարժում սկսելու և հաղթանակ գրանցելու համար պետք չէ նստել ու սպասել կատարյալ ռազմավարության:

Գործունեություն սկսելու համար կատարյալ ռազմավարություն ունենալ պարտադիր չէ: Իհարկե, ունենալու դեպքում դա մեծ առավելություն կլինի, բայց չունենալը չի նշանակում կանգնել` չշարժվել: Ռազմավարությունը կարելի է մշակել շարժման փուլում, բայց այն վերջնական չի կարող լինել, այն պարբերաբար կենթարկվի մի շարք փոփոխությունների և ինքնըստինքյան կգտնվի այն անհրաժեշտը: Պարզապես պետք է շարժման ընթացքում կիրառել համապատասխան տարբեր մարտավարական հնարքներ:

«Շարժման իմպուլսը կթելադրի անհրաժեշտ ռազմավարությունը»:

Պետք է հաշվի առնել նաև, որ շարժման իմպուլսը կարող է լինել ոչ միանշանակ: Այն կարող է աշխատել հօգուտ ձեզ կամ` ի վնաս: Ճիշտ շարժման իմպուլս ձևավորելու համար հաճախակի պետք է մեր գործողությունները ենթարկենք վերլուծության` սխալները կանխելու և նոր գործիքակազմ կիրառելու համար:

Իմպուլսը սկսվում է կարգապահությունից:

Եթե ցանկանում ենք գործունեության ընթացքում հասնել հաջողության, առաջինը պետք է տիրապետենք դրա հիմքերին, խորքային գիտելիքներով զինվենք, քանի որ այն անհրաժեշտ է տեղից շարժվելու համար:

Կարգապահության ձևավորման երեք փուլ.

Ա. Մեկնարկային փուլ: 110% ուժերի գործադրմամբ սկսում ենք շարժում` իմպուլս ձևավորելու համար:

Բ. Չենք խնայում մեր ուժերն ու միջոցները շարժման իմպուլսը արագացնելու համար:

Գ. Ձևավորված շարժման իմպուլսին հաղորդում ենք նոր, բայց ավելի թույլ ուժ, այլապես այն կդադարի գործել:

Ուժի իմպուլսը մեծ ձնագնդի է նման, որը ձյան հոծ զանգված է դառնում: Սկզբում ժամանակ ու ջանք է անհրաժեշտ ձնագունդ սարքելու և բլրից ցած գլորելու համար: Բայց երբ այն սկսում է շարժվել, պետք է արդեն զգուշանալ: Այն աստիճանաբար ավելի ու ավելի արագ է սկսում գլորվել, մեծանում է և կարող է ամեն բան ավերել իր ճանապարհին: Դրա համար արդեն ջանք գործադրելու կարիք չի լինի:

Շարժում ստեղծելու համար հարկավոր է ցուցաբերել աշխատասիրություն, ունենալ գիտելիքների պաշար ու հմտություն, լինել նպատակասլաց և ունենալ երազանք:

Երբ շարժումը սկսվում է, ոչ ոք ու ոչինչ այն այլևս չի կարող կանգնեցնել` բացի նախաձեռնողից:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ